Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արա Բաբլոյանը պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին

Արա Բաբլոյանը պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանին
07.05.2018 | 22:07

Աժ նախագահ Արա Բաբլոյանը պատասխանել է պատգամավորների հրաժարականների առնչությամբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: «Անշուշտ գնահատելի է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը կապված պատգամավորների հրաժարականների հետ: Իհարկե, անհրաժեշտ է, որ բոլորս առաջնորդվենք Սահմանադրությամբ` չխախտելով օրենքի տառը:

Որպես Աժ նախագահ` մշտապես գործել եմ հենց այդ սկզբունքով, անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ինչ վերաբերվում է հրաժարական ներկայացրած պատգամավորներին, Աժ ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ խմբակցության որևէ պատգամավորի նկատմամբ հրաժարական ներկայացնելու որևէ պահանջ չի դրվել: Պատգամավոր Գրիգոր Ավալյանի հրաժարականն իր անձնական որոշումն է՝ իր համոզմունքներին համապատասխան, որի իրավունքը պատգամավորին վերապահված է Սահմանադրությամբ: Իհարկե, խոսել եմ նաև պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ: Հորդորել եմ չշտապել, օգտվել Սահմանադրությամբ վերապահված՝ հրաժարականը չհաստատելու իրավունքից, սակայն պարոն Վարդանյանը պնդել է, որ այդ որոշումն անձնական է՝ հիմնված սկզբունքների և համոզմունքների վրա: Այդ մասին վերջինս հանդես է եկել նաև հայտարարությամբ», - ընդգծում է Բաբլոյանը:


«Սահմանադրության համաձայն՝ այժմ մեզ մնում է միայն սպասել, որից հետո արձանագրել փաստերը», - նշում է ԱԺ նախագահը՝ հույս հայտնելով, որ «այսուհետ ևս կառաջնորդվենք ՀՀ Սահմանադրությամբ»:

Դիտվել է՝ 2463

Մեկնաբանություններ

O/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ